ՍկզբնաէջըՎատիկանի Ձայնասփիւռ
Վատիկանի Ձայնասփիւռ   
Այլ Լեզուներ  

     Սկզբնաէջը > Եկեղեցի  >  2013-10-02 09:54:53
A+ A- Տպէ` Էջը



Էկումենիզմի Մասին Սեմինար Ծաղկաձորում



Սեպտեմբերի 28-30-ը Ծաղկաձորում, նախաձեռնութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի եւ աջակցութեամբ Հայաստանեան Կլոր Սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի, Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցաւ էկումենիզմին նուիրուած սեմինար, որին մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու թեմերից, Հայ Կաթողիկէ Եկեղեցուց, հասարակական զանազան կազմակերպութիւններից եւ քրիստոնէական երիտասարդական միութիւններից:
Սեմինարը սկսուեց միասնական Տէրունական աղօթքով, որից յետոյ սեմինարի կազմակերպիչ Գոհար Ղալաչեանն ամփոփ ներկայացրեց ծրագրի նպատակը, սկզբունքները եւ օրակարգը: Եռօրեայ դասընթացին զեկուցումներով հանդէս եկան Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային գրասենեակի տնօրէն Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանեանը, Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Յովակիմ եպիսկոպոս Մանուկեանը, Հոգեշնորհ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումեանը եւ Կլոր Սեղան հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Ղարիբ Յարութիւնեանը: Զեկուցողներն անդրադարձան էկումենիկ շարժման ստեղծման պատմութեանը, նպատակին, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի կառուցուածքին, Հայ Եկեղեցու մասնակցութեանը էկումենիկ շարժմանը, միջեկեղեցական աստուածաբանական երկխօսութիւններին եւ արդի մարտահրաւէրներին, որոնք ծառացած են Քրիստոնէական Եկեղեցիների առաջ: Բանախօսները, ներկայացնելով ԵՀԽ-ի երիտասարդական ծրագրերը, ընդգծեցին նաեւ էկումենիկ շարժման մէջ երիտասարդութեան ներգրաւուածութեան կարեւորութիւնը: Անդրադարձ կատարուեց նաեւ Հայաստանեան Կլոր Սեղան հիմնադրամի գործունէութեանը կրթական, սոցիալական եւ համայնքային զարգացման ոլորտներում:
Սեպտեմբերի 29-ին սեմինարի մասնակիցները Կեչառիսի վանական համալիրում մասնակցեցին նաեւ Ս. Պատարագին:




Հետեւեք






Մեր Մասին Հաղորդումներու Օրակարգ Գրէ' խմբագրութեան Ռատիովատիկանի Արտադրութիւն Կապեր Ուրիշ Լեզուներ Սուրբ Աթոռը Վատիկան քաղաք Քահանայապետական Ծիսակատարութիւններ
Կայքէջի Բոլոր Պարունակութիւնը Հեղինակային Իրաւունքով Պաշտպանուած է ©. Ծրագրաւորող / Վարկ / Օրինական Պայմաններ / Գովազդ