2009-09-11 12:53:21

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նոր հրատարակութիւնները


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նոր հրատարակութիւնները

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը տպագրել է հետեալ գիրքերը՝
1 Ընդհանրական Եկեղեցու Հայրեր շարքէն հրատարակվեր է Ս. Յովհան Ոսկեբերանի ճառերու երկրորդ հատորը։ Ճառերու գրաբարէն թարգմանութիւնը կատարեր է Մարթա Արաբեանը։
2 Արարատ-ի ժառանությունէն տպագրվեր է Արշակ Տեր-Միքելեանի երկերու ժողովածուն, որը հրատարակութեան պատրաստեր են Մայր Աթոռի միաբաններ Տ. Գեւորգ աբեղա Սարոյեանը և Արման սարկավագ Պողոսեանը։
3 Վարք սրբոց ժողովածուի երկրորդ հատորը։ Գրաբարէն թարմանութիւնը կատարեր է Արշակ Մադոյեանը։
4 Հոգեւոր ընթերցումներ շարքէն հրատարակուած են Խրիմեան Հայրիկի Սիրաք եւ Սամուէլ եւ Պապիկ և թոռնիկ երկերը, որոնք արևելահայերենի փոխադրեր է Արշակ Մադոյեանը։
Վերոգրեալ 5 գրքերը հրատարակվեր են Սարգիս Գաբրիելեան հիմնադրամի մեկենասութեամբ։

ՀՀ Կրթութեան և գիտութեան նախարար Արմէն Աշոտեանի աջակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակութեան կենտրոնը ՀՀ հանրակրթական բոլոր դպրոցներուն մէջ նախաձեռնել է Սուրբ Պատարագն աշակերտի շուրթերով ծրագիրը։
Ծրագիրը, որու նպատակն է աշակերտներուն հաղորդ դարձնել Սուրբ Պատարագի խորհրդին և երգեցողութեանը, իրականացուելու է երեք փուլերով` տարածաշրջանային, մարզային և հանրապետական։
Հայոց Եկեղեցու թեմերի, տեղական ինքնակառավարման մարմինների կրթութեան բաժինների և անոնց կողմէն լիազորուած անձերէն ձեւաւորուած տարածաշրջանային յանձնախմբերը, մասնակցելով միջոցառումներուն, տարածաշրջանէն ընտրելու են լավագոյն դպրոցը։ Յաղթող ճանչուած դպրոցները մասնակցելու են մարզային փուլին, ապա հանրապետական փուլին, եզրափակիչ եռօրյա մրցոյթ-փառատոնին, որն անցկացվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Եզրափակիչ փուլի ավարտին ընտրվելու են յաղթողներ Լավագոյն սցենար, Լավագոյն կատարում, Լավագոյն բեմադրութիւն անուանակարգերով, իսկ գլխավոր՝ Հայրապետական մրցանակ-ը շնորհուելու է լավագոյն միջոցառում ներկայացնող դպրոցին։







All the contents on this site are copyrighted ©.