2010-04-19 11:53:19

Լուրեր հայրենի կեանքէն


Լուրեր հայրենի կեանքէն

Երեւան - Երեւան քաղաքի պատմութեան թանգարանում տեղի ունեցաւ Սփիւռքը՝ Բ համաշխարհային պատերազմի տարիներին խորագիրը կրող ցուցահանդէսը։ Ցուցահանդէսի առաջնային նպատակներից է լուսաբանել եւ արժանի գնահատական տալ պատմական այն իրադարձութիւններին, որոնք այնքան կարեւոր եւ ճակատագրական ընթացք են տուել պատերազմական գործողութիւններին։

Փորձ է արուել ներկայացնել այն մեծ աւանդը, որը ներդրեց սփիւռքահայութիւնը Համաշխարհային Բ պատերազմի տարիներին։ Սփիւռքի բոլոր մեծ գաղթօճախներում՝ Միացեալ Նահանգներում, Ֆրանսայում, Պուլկարիայում, ինչպէս նաեւ Մերձաւոր Արեւելքի երկրներում ստեղծուել են հակաֆաշիստական, առաջադիմական կազմակերպութիւններ, որոնք ողջ պատերազմի ընթացքում պայքարել են թշնամու դէմ։ Դրա վառ ապացոյցը սփիւռքահայերի հանգանակութիւնների շնորհիւ ստեղծուած Սասունցի Դաւիթ եւ Գեներալ Բաղրամեան հրասայլային շարասիւններն էին։ Քիչ չեն նաեւ այն անհատները, որոնք յանուն ազատութեան վեհ գաղափարի՝ չխնայեցին նոյնիսկ սեփական կեանքը։

Էջմիածին` ծառատունկ Ներսիսեան անտառում - Ապրիլի 11-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մերձակայքում տնուող Ներսիսեան անտառում Գարեին Բ Կաթողիկոսի նախաահութեամբ, ՄԱԿ-ի Հայաստանեան գրասենեակի տնօրէն Դոֆինայ Գերչեւայի, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանեան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի եւ ԷՔԼՕՖ հիմնադրամի մասնակցութեամբ տեղի ունեցաւ ծառատունկ։
Ծառատունկը նախաձեռնուել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ՄԱԿ-ի Հայաստանեան գրասենեակի, Կլոր Սեղան հիմնադրամի եւ Ծառատունկ Հայաստան կազմակերպութեան կողմից։
Ծառատունկի կազմակերպիչները մասնակցեցին Մայր Տաճարում Ս Պատարագի արարողութեանը, հաւարտ որի մեկնեցին Ներսիսեան անտառ, ուր Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետութեամբ եւ Մայր Աթոռի միաբանների մասնակցութեամբ կատարուեց Անդաստանի արարողութիւն, որով օրհնուեցին երկրի չորս կողմերը։
Այնուհետեւ բացման խօսքով հանդէս եկաւ Մայր Աթոռի Միջեկեղեցական յարաբերութիւնների գրասենեակի վարիչ Տ Յովակիմ վարդապետ Մանուկեանը, ապա Կլոր Սեղան հիմնադրամի տնօրէն Կարէն Նազարեանը հանգամանալից ներկայացրեց ծառատունկի այդ նախաձեռնութիւնը։ Ըստ նրա, սոյն ձեռնարկը մի մասն է Կրօնները յանուն բնապահպանութեան միջկրօնական ընկերակցութեան նախաձեռնութեան։
Բնապապհպանութեանը եւ երկրի կանաչապատման վերականգնմանն ուղղուած ջանքերի կարեւորութեանն անդրադարձաւ նաեւ ՄԱԿ-ի Հայաստանեան գրասենեակի տնօրէն Դոֆինայ Գերչեւան։
Մինչ ծառատունկը ներկաներին իր օրհնութիւնը բաշխեց Վեհափառ Հայրապետը։ Փառք եւ գոհութիւն Աստծուն, որ տարիներ առաջ մեր ունեցած մտահղացումը՝`՝` վերականգնել Ներսէս Աշտարակեցի Ամենայն Հայոց Հայրապետի ձեռաց գործն հանդիսացող եւ մեզ համար նուիրական Ներսիսեան անտառը, այսօր կարողանում ենք կեանքի կոչել։ Եկեղեցին իր առաքելութեան մէջ կոչում ունի նաեւ հոատարութիւն ցուցաբերելու բնութեան նկատմամբ, որ արարչաստեղծ է։ Հոատարութիւն ցուցաբերելու այս կոչումը մարդկութիւնը ստացել է Աստծուց։ Այս ծառատունկն էլ նման մի ձեռնարկ է։ Մենք օրհնում ենք բոլոր նման ձեռնարկներն ու միջոցառումները եւ Աստծոյ զօրակցութիւնն ենք հայցում նման միջոցառումների կազմակերպիչներին,- նշեց Նորին Սրբութիւնն իր խօսքում։
Ապա տեղի ունեցաւ ծառատունկը, որն անցաւ ներկաների մեծ խանդավառութեամբ։
Ներսիսեան անտառը հիմանդրուել է Ամենայն Հայոց Ներսէս Է Աշտարակեցի Հայրապետի կողմից եւ ընդրկել է աւելի քան 100 հեկտար տարածք՝`՝` պարունակելով 30 հազարից աւելի ծառեր, հիմնականում թեղիներ, ինչի պատճառով էլ յաճախ կոչուել է Ներսիսեան թեղուտ։ Անտառը մեծապէս տուժել էր 20-րդ դարասկզբին եւ նոյն դարավերջին։
Միջազային գիտաժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

միջազգային գիտաժողով Կոմունիզմի դասերն Եկեղեցիներին թեմայով - ապրիլի 12-ից-16-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կ'անցկացուի միջազգային գիտաժողով Կոմունիզմի դասերն Եկեղեցիներին թեմայով՝`՝` նախաձեռնութեամբ Հելսինկիի Համալսարանի Քաթրին ինստիտուտի եւ համագործակցութեամբ Մայր Աթոռի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի։
Գիտաժողովի ընթացքում կը քննարկուեն հետեւեալ հիմնահարցերը
ա. Ինչպէ՞ս էր կոմունիզմը պայքարում Եկեղեցիների դէմ
բ. Ինչպէ՞ս էին Եկեղեցիներն արձագանքում դրան
գ. Ինչպիսի՞ արդիւնքի հասան Եկեղեցիներն իրենց դիմակայութեամբ
դ. ի՞նչ դաս կարելի է քաղել այդ փորձառութիւնից ներկայիս մարտահրաւէրների յաղթահարման համար։
Գիտաժողովին կը մասնակցեն նշանաւոր գիտնականներ Հայաստանից, Ֆինլանդիայից, Գերմանիայից, Լատուիայից եւ Ռուսաստանից։ Այս օրերին նրանք հանդիպում կ'ունենան Ամենայն Հայոց Հայրապետի հետ, կ'այցելեն Հայաստանի տարբեր սրբավայրեր, մշակութային ու իտական հաստատութիւններ եւ տեսարժան վայրեր։







All the contents on this site are copyrighted ©.