2011-01-15 12:04:42

Անուանի Արձակագիր Ստեփան Ալաջաջեանի Յիշատակը՝ ՜՜ ՄԱՐԴԸ, ԳՐՈՂԸ, ՀԱՅՐԵՆԱՍԷՐԸ՝՝


Անուանի արձակագիր Ստեփան Ալաջաջեան իր երկարամեայ գրական, մշակութային, հասարակական ու ազգային գործունէութեամբ կերտեց իր փառքի ու նուիրուածութեան պատուանդանը, որի բարձունքից այսուհետեւ էլ երեւալու եւ խօսելու է իր օրերի եւ ապագայ սերունդների հետ։ Նրա գրիչը բեղուն եղաւ։ Ալաջաջեանը ստեղծեց վիպական մնայուն կերպարներ, Զէյթունի ինքնապաշտպանութեան անվեհեր հերոսների տիպեր ու խարակտերներ, հայրենասիրութեան անմոռաց դրուագներ։ Ստեփան Ալաջաջեանը իր հէնց առաջին վիպակներով (Անապատում, Պարտութիւն, Փիւնիկ) նոր խօսք ու գաղափար հաղորդեց ժամանակի հայ արձակագրութեանը։ Նա նորարար եղաւ նաեւ կարճ պատմուածքի ժանրում։ Ե՛ւ երիտասարդ գրողներից շատերը հետեւեցին Ալաջաջեանին նորացնելով ու թարմացնելով հայ լեզուի ու գրականութեան յաղթարշաւը։
Կոթողական գործ է Ալաջաջեանի Եղէգները չխոնարհուեցին երկհատոր վէպը, հայ պատմավիպասանութեան լաւագոյն աւանդոյթը հարստացնող այդ երեւոյթը։







All the contents on this site are copyrighted ©.