2012-06-08 13:03:14

Աշխարհի Ամէնէն Աղքատ Երկիրներուն Ցանկը.


Business Insider-ը հրապարակած է աշխարհի երկիրներու աղքատութեան ամենամեայ ցուցակը: Ինչպէս կը յայտնէ korrespondent.net-ը` աղքատութեան զուցակը հիմնուած է երկիրներուն մէջ "գործազրկութեան մակարդակին" եւ "գնաճի չափերուն գնահատականներուն" վրայ: Ընդհանուր ցուցանիշը, նշուած երկու ցուցանիշներուն համագումարն է: Որքան անոնք բարձր են, այնքան երկիրը աղքատ է:
Գլխաւոր 20-ի առաջին եռեակին մէջ յայտնուած են ափրիկէի պետութիւնները` Զիմպապուէյը` 100,6% աղքատութեան ցուցանիշով, Լիպերիան` 95%, եւ Պուրքինա-ֆասոն 80,6%: Այս երկիրներուն բնակչութեան 70%-էն աւելին չունին աշխատանք եւ կ'ապրին ծայրայեղ աղքատութեան մէջ:
Այնուհետեւ կը յաջորդեն Թուրքմէնիստանը (75%), Ժիպութին (66%), Նամիպիան (56,5%), Եմենը (55%), Նեփալը (53,8%), Քոսովոն (53,6%): Տասնեակը կ'եզրափակէ Պելառուսը (53,4%):
Յաջորդ տասնեակին մէջ են Լեսոթոն (52,2%), Սենեկալը (51,4%), Քէնիան (51%), Հայիթին (49,9%), Մարշալեան կղզիները (48,9%), Սվազիլանտը (48%), Պոսնիա-հերցեկովինան (47,1%), Կազայի հատուածը (45%), Աֆղանիստանը (42,7%) եւ ցանկը կ'եզրափակէ Իրանը








All the contents on this site are copyrighted ©.